Samsung –ը թողարկել է Galaxy S Light Luxury-ի մատչելի տարբերակը

Samsung –ը թողարկել է Galaxy S Light Luxury-ի մատչելի տարբերակը

Արդեն կայացել է Samsung Galaxy S Light Luxury բյուջետային սմարթֆոնի շնորհանդեսը, որը սոցցանցերում հայտնի է որպես`  Galaxy S8 Lite:

Նորույթն ունի Snapdragon 660 պրոցեսոր և Super AMOLED 5.8 դյույմ անկյունագծով Full HD+ էկրան:

Սմարթֆոնը զինված է 4գբ օպերատիվ և 128 գբ ֆլեշ  հիշողությամբ և ունի 2 SIM քարտի հնարավորություն: Սելֆիի համար նախատեսված տեսախցիկը բավական հզոր է՝ 16 մգպ, իսկ հիմնականը ավելի թույլ է՝ ընդամենը 8մգպ: Մոդելը հասանելի է երկու գունային լուծումով՝ սև և կարմիր: Շուկայում այն կհայտնվի հունիսի 1-ից: