Apple ընկերության արտադրանքի մասին մի քանի սոցիալական ֆորումում բազմաթիվ օգտատերեր դժգոհում են iPhone X–ի աշխատնքից։
Apple-ի օգտատերերը հիմնականում դժգոհում են սմարթֆոնի տեսախցիկի աշխատանքից։ Նրանք խոսքով տեսախցիկի վրա ճեղքվածքներ են հայտնաբերել: Ոմանց կարծիքով այդ ճեղքվածքները առաջանում են հեռախոսների ընկնելու հետևանքով: Բայց բողոքող օգտատերերը պնդում են, որ իրենց սմարթֆոնները չեն ընկել:
Օգտատերերին առավել շատ բարկացրել էր այն, որ ընկերությունը խնդիրը վերացնելու համար իրենց դիմած հաճախորդներին ստիպում է վճարել հեռախոսի ամբողջական գինը, բայց սխալը շտկում է հենց նույն գաջեթում։