Amazon Echo–ն ձայնագրել է ամուսինների զրույցն ու այն ուղարկել երրորդ անձին

Amazon Echo–ն ձայնագրել է ամուսինների զրույցն ու այն ուղարկել երրորդ անձին

Amazon Echo–ն  ձայնագրել է ամուսինների զրույցն ու ուղարկել երրորդ անձին։

Amazon Echo խելացի բարձրախոսը ձայնագրել է ամուսինների խոսակցությունն ու այն ուղարկել անծանոթ մարդկանց։  Amazon–ը վստահեցնում է` սարքը մի քանի անգամ նախազգուշացրել է իր անելիքների մասին, սակայն ամուսնական զույգը ուշադրություն չի դարձրել դրան։

Որոշ ժամանակ առաջ այս ընտանիքն իրենց Պորտլենդում ապրող բարեկամը հորդորել է անջատել տան բոլոր խելացի գաջեթները,  քանի որ նա պարբերաբար ստացնում է ամուսնական զույգի  զրույցների ձայնագրությունը։ Ամուսնական զույգը որոշել է, որ, ամենայն հավանականությամբ, մեղավոր էլ հենց Echo–ն և բողոք ներկայացրել Amazon:  Ընկերությունը միանգամից արձագանքել ու ասել է, թե ինչպես  և ինչու է դա տեղի ունեցել։

Amazon–ից վստահ են, որ զրույցի ընթացքում ամուսինները Alexa–ի հրահանգների շարքից   որոշ բառեր են օգտագործել, ինչի արդյունքում էլ  Echo–ն սկսել է գործել։  Թե ինչպես է խելացի բարձրախոսը ընտրել ձայնագրությունը ստացողին, պարզ չէ։  Amazoon–ը այս միջադեպը բնութագրում է ոչ թե  որպես սարքի խոտան, այլ` անախորժ դեպք։

 

Թեգեր: Amazon, Amazon Echo, Echo