ԱՄՆ-ում շարժական հարթակի վրա փորձարկել են դրոններին հակազդելու համակարգը

ԱՄՆ-ում շարժական հարթակի վրա փորձարկել են դրոններին հակազդելու համակարգը

Ամերիկյան Sierra Nevada կորպորացիան այս շաբաթ գործարկել է X-MADIS համակարգը, որը թույլ է տալիս հայտնաբերել, ճանաչել ու անդրադարձնել մարտական նշանակության թռչող անօդաչու սարքերի հարձակումը։ Համակարգի առանձնահատկությունն այն է, որ այն կատարում է իր առաջադրանքները շարժման ժամանակ:

Փորձարկումների համար համակարգը տեղադրվել է Chevy Colorado պիկապի թափքում։ X-MADIS -ը կարող է հայտնաբերել, ճանաչել ու անդրադարձնել սպառնալիքները՝ դրոնների հարձակման ժամանակ՝ շարժվելով 80․5 կմ/ժ արագությամբ, պարբերականին հայտնել է Sierra Nevada-ի բիզնես զարգացման տնօրեն Ջերի Կոբուրնը։ Նրա խոսքով՝ համակարգը կառավարելու համար բավական է մեկ մարդ, որը տվյալ դեպքում տեղավորվում է Chevy Colorado թափքում։

«Մենք համարում ենք, որ այս համակարգի արդյունավետությունը այնքան բարձր է, որքան խորն են մեր գիտելիքները աշխարհում ամենուրեք գոյություն ունեցող զանազան սպառնալիքների մասին։ Այս պահին այդ համակարգերը մեծամասամբ առևտրային նպատակների համար չեն վաճառվում։ Մենք գիտենք, որ մեր հակառակորդները երբեք չեն դադարի կատարելագործել իրենց մարտավարությունը ու տեխնիկան, նաեւ արտադրել հսկողության համար նոր տեխնոլոգիաներ»,- հայտնել է Կոբուրնը։

Այս նախագծում Sierra Nevada-ի գործընկերներն են Ascentvision-ը ու իսրայելական RADA Technologies ընկերությունը։

Թեգեր: dron, USA