Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 29)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 29)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Zero+

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղը շատերին է հայտնի` պետք է դասավորել թվերն այնպիսի հերթականությամբ, որ բոլոր ուղղություններով հաշիվը ստացվի 0։ Խաղն իր մեջ ներառում է տարբեր բարդության 120 մակարդակ։

Jungle Jam

Գինը՝ 2.99$ – անվճար

Երաժշտական ինտերակտիվ խաղ է, որը նախատեսված է ոչ միայն երեխաների այլ նաև մեծահասակների համար։ Ինտերակտիվության շնոհիվ այստեղ երեխաները կարող են նաև էկրանին պատկերել իրենց էմոցիաները։

Teletext Stickies

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է սթիքերասերների համար։ Ներկայացված են 40–ից ավել անիմացիոն սթիքերներ, որոնք կօգնեն արտահայտել էմոցիաներ ու ավելի պատկերավոր դարձնել ձեր խոսքը։

Թեգեր: app, App Store, Apple, iOS, ios free app