Apple ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Քուկը իր մտքերով կիսվելու մեծ սիրահար է։ Տեխնոհսկան երբեք չի զլանում խորհուրդներ տալ, ոգեշնչել ու անհրաժեշտ ուղին ցույց տալ մարդկանց։ Ittrend.am–ը ներկայացնում է մտքեր Apple ընկերության ղեկավարից։
- Նրանց, ում մենք շատ բան ենք տալիս, հետագայում դա կվերադարձնեն մեզ։
- Մենք երբեք նպատակ չենք ունեցել շատ գումար աշխատել։ Մեր գլխավոր նպատակը եղել է հարստացնել մարդկանց կյանքը։
- Իմ գլխավոր նպատակն է տեսնել Apple–ի զարգացումը և թե ինչպես է այստեղ ծնունդ առնում հերթական նոր տեխնոլոգիան։
- 90% ինտերնետ թրաֆիկը բաժին է հասնում մեր iPad–ին։ Այս պլանշետը դարձել է մարդկանց առօրյայի մի մասը։ Հաճելի է գիտակցել, որ այն դրված չէ մի անկյունում, այլ օգտագործվում է։
- Ես վստահ եմ, որ մարդիկ, ովքեր բարձր գին են վճարում սարքերի համար գնից չէ, որ հիասթափվում են։ Նրանք սարքը բացում են և երբեք այն իրենց ակնկալիքները չի արդարացնում։ Եվ շահավետ առևտրի ազդեցությունը միանգամից անցնում է։
- Ես տեսել եմ, թե ինչ էր կատարվում, երբ մահացավ Ուոլթ Դիսնեյը։ Բիզնեսը կանգնել էր և մարդիկ նստում էին ժողովներին ու ենթադրում, թե ինչ կարող էր անել Ուոլթը նրանց փոխարեն։ Ես չեմ ուզում, որ մարդիկ նստեն ու մտածեն` ինչ կանեի ես։ Ես ուզում եմ` նրանք գործեն նաև առանց ինձ։
- Երբ ես նայում եմ Apple–ի թիմին, ես գիտակցում եմ, որ մենք ունենք ամենալավ դւիզայներին, տեխնոլոգներին ու մարկետինգի ոլորտի հսկաներին։
- Լավ արտադրանքը չի նշանակում բարձր գին, այլ նշանակում է` առաջարկին համարժեք գին։ Եթե մենք կարող են ստանալ լավ արտադրանք և դրանով շուկայում մեծ գումարներ աշխատել, դա հրաշալի է։
- Apple–ի նման ընկերություն ղեկավարելը գրեթե նույն է ինչ ղեկավարել կաթի բիզնեսը։ Անցել ես պիտանելիության ժամկետը` խնդիրներն անպակաս են։