Գիտնականները «նյարդային համակարգ» են ստեղծել ռոբոտների համար

Գիտնականները «նյարդային համակարգ» են ստեղծել ռոբոտների համար

Գիտնականները նյարդային համակարգ են ստեղծել ռոբոտների համար: Դրա օգնությամբ ռոբոտները կարող են  զգալ հպումները կամ շփումն այլ օբյեկտների հետ։

Համակարգը մշակել են Սեուլի ազգային համալսարանի գիտնականները  Ստենֆորդի համալսարանի ամերիկյան գործընկերների հետ:

Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Չժենան Բաոյի խոսքով՝ ռոբոտների «նյարդային համակարգը» կրկնօրինակում է մարդկայինը, որտեղ մաշկի մակերեսի վրա գտնվող զգայական վերջույթներն ազդանշաններ են ուղղում մարդու ուղեղին, և այն հրաման է տալիս մկանային համակարգին և ստիպում մարդուն գործել:

Թեգեր: Robot