Яндекс քարտեզներում հայտնվել է հեծանվի ուղիները տարբերակող գործառույթ

Яндекс քարտեզներում հայտնվել է հեծանվի ուղիները տարբերակող գործառույթ

Яндекс քարտեզի օգտատերերի մոտ հնարավորություն է առաջացել  հեծանվաուղի ավելացնել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի տարածքում։ Քարտեզը ցույց կտա ինչպես մեկ կետից հասնել մյուսին` հաշվարկելով ծախսվելիք ժամանակը և կտեղեկացնի, եթե հարկ լինի դուրս գալ երթևեկության մաս։

Հեծանվի ուղին ընտրելիս քարտեզը նախապատվությունը տալիս է ոչ մարդաշատ և մեքենայաշատ վայրերին։

Նորույթը հասանելի դեռևս միայն քարտեզի վեբ տարբերակում և Android համակարգով աշխատող գաջեթներում։  iOS  տարբերակը հասանելի կլինի մոտ օրերս։

Ռուսաստանի մյուս քաղաքների համար հեծանվաուղիների քարտեզը հասանելի է դեռևս միայն բետա տարբերակով։