Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

My Gratitude Journal 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը կօգնի նկատել գեղեցիկ փոքրիկ երևույթները կյանքում և լինել ավելի երջանիկ ու դրական տրամադրվել կյանքի նկատմամբ։ Պետք է ուղղակի մուտքագրել այն բոլոր լավ ու գեղեցիկ պահերը, որոնք օրվա ընթացքում պատահել են ձեզ հետ։ Կարելի է նաև ավելացնել տեսանյութ, լուսանկար և այլն։ Այստեղ նաև կա այլ սոցցանցերում կիսվելու հնարավորություն։

Emoji Pals 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածն առաջարկում է զարդարել զրուցարանը հետաքրքիր սթիքերներով։ Պարունակում է 10 էմոցիոնալ սթիքերներ։ Այստեղ կարելի է նաև copy-past–ի միջոցով սթիքերները տեղափոխել ֆայլեր կամ սոցցանցային տարածք։

Slide Tetromino Premium 

Գինը՝ 0.99$ – անվճար

Պետք է հավաքել բանալի խաղաքարերը` հալեցնելով սառույցը։ Ազատ եք խաղաքարերը դասավորել այնպես, ինչպես ցանկանում եք։ Խաղն իր մեջ ներառում է տարբեր բարդության 100 մակարդակ։