Samsung Galaxy Note 9-ը կստանա տեսախցիկը կարգավորող հատուկ կոճակ

Samsung Galaxy Note 9-ը  կստանա տեսախցիկը կարգավորող հատուկ կոճակ

Samsung ընկերությունը շուտով` օգոստոսին կթողարկվի իր նոր Galaxy Note 9 սմարթֆոնը։  Ինչքան մոտենում է թողարկման օրն, այնքան ավելի շատ մանրամասներ են հայտնի դառնում գաջեթի մասին։

Ըստ Ferra-ի, նոր սմարթֆոնը կստանա տեսախցիկը կարգավորող հատուկ կոճակ: Կոճակը սեղմելով` օգտատերը կկարողանա միանգամից բացել տեսախցիկի հավելվածը: Եթե տեսախցիկը միացված է, ապա կոճակը կօգնի կարգավորել տեսախցիկի աշխատանքը: Այն նախատեսված է նաև Screenshot  անելու,  տեսանյութեր նկարահանելու համար: