Samsung Galaxy S9-ն ավելի վատ է վառաճվում , քան 2012-ին Galaxy S3-ը. Փորձագետներ

Samsung Galaxy S9-ն ավելի վատ է վառաճվում , քան 2012-ին Galaxy S3-ը. Փորձագետներ

Միանգամից մի քանի վերլուծաբան  հաշվետվություն են ներկայացրել, որտեղ արձանագրել են Samsung Galaxy S9 սմարթֆոնների վաճառքի ցուցանիշի անկում: Սմարթֆոնն ունի ամենացածր պահանջարկը ընկերության պատմության մեջ:

Դեռևս վաճառքի անտիռեկորդի տիտղոսը պատկանում է 2012-ին թողարկված  Galaxy S3-ին:  Ընկերությունը վաճառել է մոտ 30 միլիոն սմարթֆոն, ինչը ծիծաղելի թիվ է հարավկորեական հսկայի համար:

Չնայած տարեսկզբի լավ մեկնարկին, 2018-ի երկրորդ հատվածում սմարթֆոնի վաճառքի տեպն ընկել է:

Deutsche Bank-ի վերլուծաբան  Հան Սին Հունը  նշել է, որ սմարթֆոնի վաճառոքի ցածր ցուցանիշներըւ ստիպել են ընկերությանը ցածրացնել սմարթֆոնների նախնական արժեքը: Հենց սա էլ  ընկերության ֆինանսական կորուստների պատճառն է դարձել:

Ամենայն հավանականությամբ հարավկորեական հսկայի այս տարվա շահույթը 830 միլիոն դոլարով պակաս կլինի նախորդ տարիների համեմատ: