Amazon-ի ձայնային օգնականները կօգնեն սնունդ և տաքսի պատվիրել

Amazon ընկերությունը սկսել է փորձարկելիր ձայնային օգնականի՝ Alexa for hospitality-ի հատուկ տարբերակը: Ամռանն այն կփորձարկվի Marriott ցանցի մի քանի հյուրանոցներում, իսկ հետո կտարածվի նաև հյուրանոցային այլ ցանցերում: Այս մասին գրում է Meduza-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Echo խելացի բարձրախոսների և ձայնային օգնականի միջոցով այցելուները կկարողանան,  սնունդ և տաքսի պատվիրել, կանչել դռնապանին և այս ամենը՝ առանց  հեռախոս:

Միաժամանակ, Alexa for hospitality-ի հետ միասին Marriott ցանցը փորձարկում է Apple-ի Siri ձայնային օգնականի հնարավորությունները, ինչի արդյունքում կընտրի ամենահարմար տարբերակը: