Google–ի ձայնային օգնականը սովորել է զրուցել

Google–ի ձայնային օգնականը սովորել է զրուցել

Google Assistant–ում նոր գործառույթ է հայտնվել։ Ինտելեկտուալ օգնականն այժմ կարող է շարունակել սկսած զրույցը առանց   «Ok Google» հրահանգի։ Այժմ բավական է ձայնային օգնականին դիմել անունով, իսկ հրահանգները կարելի է տալ խոսակցական տոնով։ Զրույցն ավարտելու համար կա՛մ պետք է շնորհակալություն հայտնել կամ ասել` «stop» և խելացի օգնականը կդադարի զրույցը։

Ակտիվացումից հետո  Google Assistant–ը երկար ժամանակ կարող է մնալ այդ վիճակում, ինչն էլ օգնում է նրան  ստանալ շատ հրահանգներ, վերլուծել ու  կատարել դրանք։

Նոր գործառույթն արդեն հասանելի է Google–ի սարքավորումներում։