Apple-ն ընդունել է իր սխալը. ընկերությունն անվճար կփոխարինի MacBook-երի ստեղնաշարը

Apple-ն ընդունել է իր սխալը. ընկերությունն անվճար կփոխարինի MacBook-երի ստեղնաշարը

Apple–ն ընդունել է, որ   2015-ից 2017 թվականներին թողարկված MacBook և MacBook Pro որոշ մոդելներ ստեղնաշարի խնդիր ունեն։ Ընկերությունը նաև հայտնել է, որ  պատրաստ է անվճար փոխարինել անսարք մասերը, փոխանցում է iz.ru-ն։

Վերանորոգման ենթակա մոդելների ցանկը ներկայացված է ընկերության պաշտոնական կայքում։ Օգտատերերը  կարող են տանել դրանք ֆիրմային խանութ կամ սպասարկման կենտրոններ։ Բացի այդ, ընկերությունը խոստացել է փոխհատուցել վերանորոգման արժեքը հաճախորդներին, որոնք փորձել են ստեղնաշարի հետ կապված խնդիրը ինքնուրույն լուծել։

Ավելի վաղ Ավստրալիայի դատարանը տուգանել է Apple-ին 6,8 մլն դոլարով գաջեթները անվճար վերանորոգելուց հրաժարվելու համար, որոնց աշխատանքը խափանվել էր օպերացիոն համակարգի թարմացումից հետո։

Թեգեր: Apple, Keyboard