Հայտնի են Apple-ի սեպտեմբերին թողարկվելիք սմարթֆոնների արժեքները

Հայտնի են Apple-ի  սեպտեմբերին թողարկվելիք սմարթֆոնների արժեքները

Morgan Stanley-ի  վերլուծաբան Քեթի Հուրբերտին հայտնել է Apple-ի՝ սեպտեմբերին թողարկվելիք գաջեթների մոտավորարժեքները:

Հուրբերտի խոսքով,  Apple-ը  6.5 դյույմանոց OLED էկրանով սմարթֆոնները վաճառքի կհանի 999 դոլարով, իսկ  5.8 դյույմանոց OLED էկրանով տարբերակների արժեքը կսկսի 899 դոլարից: Ընկերությունը պատրաստվում է նաև թողարկել LCD էկրանով տարբերակներ, որոնց արժեքը կտատանվի   599-699 դոլարի միջակայքում:   Ավագ մոդելը կարող է iPhone X Plus անունը ստանալ, իսկ միջինը անցյալ տարվա iPhone X-ի ժառանգորդն է:

Գնորդների համար վատագույն տարբերակի դեպքում նորույթների գները iPhone X Plus-ի համար կկազմեն 1099 դոլար, iPhone X 2018-ի համար՝ 999 դոլար և LCD-ով iPhone-ի համար՝ 799 դոլար:

Թեգեր: Apple, iPhone, iPhone X Plus