Ռազմարդյունաբերությունը պետք է վերահսկի առանձին կառույց. Կարեն Վարդանյան

Ռազմարդյունաբերությունը պետք է վերահսկի առանձին կառույց. Կարեն Վարդանյան

Հայաստանի ռազմարդյունաբերությունը պետք է վերահսկի առանձին կառույց:  Այս մասին DigiTech ֆորումի մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսին ասել է  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում պաշտպանության ոլորտը և  բանակը պետք է անմիջապես բաժանվեն, ինչպես արվել է Ադրբեջանում, որտեղ պաշտպանական արդյունաբերությունը   առանձին նախարարության վերահսկողության ներքո է: Ի դեպ՝ այն իր կարգավիճակով չի զիջում պաշտպանության նախարարությանը:

«Իհարկե, քաջությունը շատ կարևոր է զինվորական ծառայության մեջ, բայց  հակառակորդի բարձր տեխնոլոգիական հարձակումներին պետք է արձագանքել բարձր տեխնոլոգիական հակահարվածներով: Չի կարելի զինվորներից քաջություն պահանջել իսրայելական հրթիռների հարձակման ժամանակ. հավասարազոր զինվածություն է հարկավոր»,- ասել է Կարեն Վարդանյանը: