Գիտնականները կյանքը երկարացնող նյութ են հայտնաբերել

Գիտնականները կյանքը երկարացնող նյութ են հայտնաբերել

Գիտնականները հայտնաբերել են յուրահատուկ ֆերմենտ, որն ազդում է ծերացման գործընթացի վրա: Այս մասին հաղորդում է EurekAlert պորտալը:

Մարշալի համալսարանի մասնագետները պարզել են, որ նատրիումա-կալիումային ադենոզինտրիֆոսֆատազա կոչվող նյութը մասնակցում է թթվածնի ակտիվ ձևերի առաջացման ցիկլին՝ երկարացնելով օրգանիզմի երիտասարդությունը:

Հետազոտողները գիտափորձեր են կատարել մկների վրա: Մեկ տարվա ընթացքում կրծողներին տվել են ճարպերի և ածխաջրերի բարձր պարունակությամբ սնունդ: Այս «սննդակարգը հանգեցնում է ծերացման արտահայտված նշանների առաջացման, քանի որ օրգանիզմում մեծ քանակությամբ թթվածնային ռադիկալներ են սինթեզվում, որոնք բջիջների օքսիդացում և ոչնչացում են հարուցում:

Ըստ որում մկների այն մասի մոտ, որոնք ֆերմենտի ներարկումներ էին ստացել, համապատասխան գործընթացներն զգալիորեն դանադաղել են: Նաև գիտնականներն անհրաժեշտ թեստավորումներ են կատարել մարդու շարակցական հյուսվածքի բջիջների վրա՝ ստանալով համանման արդյունքներ: Մասնագետներն ընդգծում են, որ կլինիկական փորձարկումներից հետո ֆերմենտը կարող է հակատարիքային թերապիայի հիմք դառնալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Реклама 37
Թեգեր: always young, science, young