Instagram-ում և Facebook-ում չանհանգստացնելու գործառույթ է հայտնվել

Instagram-ում և Facebook-ում չանհանգստացնելու գործառույթ է հայտնվել

Instagram-ում և Facebook-ում շուտով նոր գործառույթ կհայտնվի, որի շնորհիվ օգտատերերը կարող են անջատել ծանուցումները ցանկացած ժամանակահատվածում:

Նոր՝ Do Not Disturb գործառույթը թույլ է տալիս ինչպես մշտապես անջատել ծանուցումները, այնպես էլ ժամանակահատված սահմանել դրանց համար:

Նոր հնարավորությունը կհայտնվի կարգավորումների մենյուում: Երկու սոցցանցի դեպքում էլ այն դեռ թեստավորման փուլում է գտնվում, ինչի պատճառով էլ հասանելի է ոչ բոլոր օգտատերերի համար: Թե, երբ դրանք հասանելի կլինեն բոլորի համար, հայտնի չէ: