Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 6)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Months – Simple Daily Budget

Գինը՝ 0.99$ – անվճար

Վերահսկեք ձեր ծախսերն այս հավելվածի օգնությամբ: Պետք է ուղղակի մուտքագրել այն հաշիվը, որը նախատեսում եք ամբողջ ամսվա համար և վերջ: Հավելվածը հաշվարկում է, թե ինչքան և ինչի վրա եք ծախսել գումարը: Նաև ծանուցում կուղարկի, եթե նշված գումարի չափը սպառվում է:

Honey Stickers 

Գինը՝ 1.99$ – անվճար

Արտահայտեք ձեր զգացողություններն այս հավելվածի միջոցով: Հավելվածն առաջարկում է սթիքերների լայն տեսականի: Մոտ 80 գունավոր և բազմազան սթիքերներն ավելի հետաքրքիր կդարձնեն ձեր զրուցարանը:

Sushi Stickers 

Գինը՝ 1.99$ – անվճար

Զրուցարանը զարդարելու և էմոցիաներն արտահայտելու լավագույն սթիքերների շարքը ներկայացված է այս հավելվածում: Սթիքերները դուր կգան սուշիի սիրահարներին: Այստեղ ներկայացված է մոտ 20 տարատեսակ սթիքեր:

 

Թեգեր: app, App Store, Apple, iOS, ios free app