Samsung Galaxy S10–ի միանգամից երեք մոդել է մշակում

Samsung Galaxy S10–ի միանգամից երեք մոդել է մշակում

The Bell–ի փոխանցմամբ,  Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել Galaxy S10–ի միանգամից երեք նոր  մոդել։ Դրանցից մեկը չի ունենա մատնահետքի սքանավորման համակարգ։

Սա միայն այն պատճառով, որ Apple ընկերությունը պատրաստվում է 2018–ին թողարկել iphone–ի երեք նոր մոդել։

Հարավկորեական հսկայի երեք առաջարկն էլ կունենան առանձնահատկություններ։ Օրինակ` ստանդարտ և Plus մոդելները կունենան մատնահետքի սքաների հնարավորություն, իսկ ավելի մատչելի տարբերակը` սենսոր, որը տեղակայված կլինի սմարթֆոնի հետևի հատվածում։

Galaxy S10–ի բյուջետային տարբերակը կունենա 5 դյույմանոց էկրան և մեկ հիմնական տեսակցիկ։ Ստանդարտ տարբերակը կունենա 5.8 դյույմանոց էկրան և երկակի տեսախցիկ։

Samsung Galaxy S10 Plus–ը կդառնա շարքի ամենախոշոր սմարթֆոնը` այն կունենա 6,44 դյույմանոց էկրան և միանգամից երեք հիմնական տեսախցիկ։

Թեգեր: Galaxy, galaxy s10, Samsung