MediaPad M5 Lite 10 և T5 10 պլանշետներն արդեն վաճառքում են

MediaPad M5 Lite 10 և T5 10 պլանշետներն արդեն վաճառքում են

Huawei ընկերությունը ներկայացրել է MediaPad M5 Lite 10 և T5 10 նոր պլանշետները։ Գաջեթները  փոխարինելու են ավելի վաղ թողարկված M3 Lite 10 և T3 10-ին:  Նորույթները հագեցած են հզոր HiSilicon Kirin 659 պրոցեսորով, Mali T830 MP2 գրաֆիկական համակարգող սարքով, ունի Full HD էկրան:
Huawei MediaPad T5 10-ը 5 և 2 մգպ հզորությամբ  երկու տեսախցիկ է ատացել։ Իսկ  MediaPad M5 Lite 10-ը ունի  8 մգպ հզորությամբ երկու տեսախցիկ։ Բոլոր պլանշետներն ունեն նույնանման   դիզայն և աշխատում են Android OS 8.0 Oreo օպերացիոն համակարգով:
MediaPad T5 10-ը շուկայում արժի 200-280 եվրո, իսկ  MediaPad M5 Lite-ը՝ 300-350 եվրո։

Թեգեր: Huawei, պլանշետ