ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Reminders Widget
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածը կփոխի պատկերացումները հիշեցում–հավելվածների մասին։ Այստեղ կարող եք ինչպես ավելացնել ձեր սեփական օրինակները, այնպես էլ` օգտվել արդեն իսկ հավելվածում եղածից։
Schulte Table
Գինը՝ 0.99$ – անվճար
Զարգացրեք ձեր ընթերցանության արագությունն ու մյուս հմտություններն այս հավելվածի միջոցով։ Այն ամենն, ինչ անհրաժեշտ է ձեզ օրեկան 10 րոպե ժամանակ։ Հավելվածում հնարավոր է փոփոխել ինտեֆեյսի գույներն ու տառատեսակը։
Dr. Panda Train
Գինը՝ 1.99$ – անվճար
Խաղը նախատեսված է երեխաների համար։ Այստեղ նրանք կարող են հանդես գալ որպես գնացքի վարորդ, տոմսեր ծախել, հետևել ուղևորներին և այլն։ Այստեղ կա 12 կայան։