Apple–ն ընդունել է իր մեղքը MacBook Pro–երի հարցում

Apple ընկերությունը ներողություն է խնդրել օգտատերերից անսարք MacBook Pro-ների համար։

Ընկերությունում պարզաբանել են, որ խնդրի պատճառը ծրագրային ապահովման մեջ բացթողումն է եղել։

«Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ լրացուցիչ փորձարկումից հետո պարզեցինք, որ համակարգում բացակայում է սառեցման համակարգի թվային բանալին, որն ազդում է ջերմակարգավորման համակարգի վրա և  կարող է հանգեցնել ծանրաբեռնվածության ժամանակ պրոցեսորի աշխատանքի հաճախության նվազման»,- գրված  է հաղորդագրության մեջ։

Թե, երբ ընկերությունը կվերացնի խոտանը, պարզ չէ. պաշտոնական հաղորդագրություն այս մասին չկա։