Samsung–ը չկոտրվող OLED էկրան է նախագծել

Samsung–ը ներկայացրել է նոր OLED էկրան, որը նախատեսված է Apple–ի սմարթֆոնների համար։ Ներկայումս հարավկորեական ընկերությունը ստիպված է նորարարական լուծումներ առաջարկել Apple–ի համար։

Հիմա էլ Samsung–ը չկոտրվող OLED էկրաններ է նախագծել։ Ի դեպ` այս էկրանները նախատեսված են ոչ միայն սմարթֆոնների համար, այլ նաև մյուս գաջեթների։

Թեստավորման ժամանակ էկրանը ցած են նետել 2 մետր բարձրությունից և այն չի կոտրվել։ Էկրանը դիմանում է նաև -35 աստիճանին։

Դեռ հայտնի չէ, թե նոր էկրանները առաջինը կհայտնվեն iPhone–ներում, թե Samsung–ի սմարթֆոններում, բայց մի բան հստակ է` դրանք շուկայում կհայտնվեն մի քանի տարի հետո։