Նոր iPhone–ները կունենան Apple Pencil–ի հնարավորություն

Երբ թողարկվեց  iPhone X–ը, օգտատերերը չէին հասկանում, թե ինչպես կարելի է վճարել սմարթֆոնի համար 1000 դոլար։  Ներկայումս այլևս ոչ ոք չի զարմանում, իսկ Apple–ը կարող է հանգիստ բարձրացնել իր սմարթֆոնների արժեքը։

TrendForce–ի վերլուծաբանները կարծում են, որ   Apple–ը մի քանի քայլ կանի, որպեսզի բարձրացնի իր գաջեթների հանդեպ հետաքրքրությունը և բարձրացնի դրանց արժեքը։

Լուրեր են շրջանառվում, որ  OLED էկրանով iPhone–ները կունենան  Apple Pencil–ի հնարավորություն և 512 գբ  հիշողություն։ Հնարավոր է այս պատճառով Apple Pencil–ի որոշ գործառույթներ պարզապես չեղարկվեն։ Դրանով հնարավոր կլինի նկարել, գրել, բայց դա այքան էլ հարմարավետ չի լինի, ինչպես օրինակ` iPad–ի պարագայում։

Apple Pencil–ը գուցե հարմար լինի գործածել 6,5 դյույմանոց մոդելների դեպքում։ Սա մարկետինգային հատուկ քայլ է ընդդեմ Samsung–ի, որն իր Note 9 ֆլագմանը ներկայացրեց թվային գրիչի հետ։