ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Table Tennis Touch
Գինը՝ 0.99$ – անվճար
Ռեալիստական գրաֆիկական խաղ է։ Բոլորին հայտնի սեղանի թենիսը տեղափովել է վիրտուալ տարածք։ Այստեղ նաև առկա են բազմաթիվ մինի խաղեր` ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար։
Flink – Calendar Note
Գինը՝ 0.99$ – անվճար
Պահպանեք ձեզ համար կարևորբ տեղեկատվությունն ու նոթերը այս հավելվածում։ Հավելվածն ունի 24 ժամյա ռեժիմ և ամսաթվերը փոփոխելու հնարավորություն։
Abzorb
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս խաղը ցույց կտա, թե ինչքան հմուտ եք հավաքածու ստեղծելու հարցում։ Պետք է օբյեկտները դասավորեք այնպես, որ չդիպչեն գլխավոր թիրախին։