Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

WeatherWheel

Գինը՝ 1.99$ – անվճար

Ներբեռնեք հավելվածը և մշտապես տեղյակ եղեք, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին։ Բացի եղանակի կանխատեսումից հավելվածը ցույց է տալիս արևածագի, մայրամուտի ժամերը։

Funnel 

Գինը՝ 2.99$ – անվճար

Պարզեք, թե ինչ է կատարվում աշխարհում այս հավելվածի միջոցով։ Այստեղ նորություններ են հավաքված BBC, NPR, VOA և CBC լրատվականներից։

Գինը՝ 1.99$ – անվճար

Ռետրո ոճով նախագծված խաղ է, որը կվերադարձնի շատերին իրենց մանկություն։ Գեյմերի գլխավոր խնդիրն է փրկել աղջնակին չար ուժերից։ Խաղն իր մեջ ներառում է 39 տարբեր մակարդակ։