Meizu-ի տնօրենը պատմել է ընկերության նոր ֆլագմանի մասին

Meizu ընկերության գլխավոր տնօրեն Ջեկ Վոնգը պատմել է ընկերության ապագա նախագծերի ու նոր ֆլագմանի մասին։

Նորույթը ստացել է Meizu 16s անվանումը։ Անվանման 16 թիվը հուշելու է այն մասին, որ ընկերությունը տոնելու է իր 16-ամյակը։ Սմարթֆոնը արտաքինով շատ չի տարբերվի իր նախորդից՝ Meizu 16th-ից։

Բոլոր հիմնական փոփոխությունները թաքնված են լինելու սմարթոնի ներսում։ Այն կունենա Snapdragon 8150 պորցեսոր, 6 գբ օպերատիվ հիշողություն, իսկ մատնահետքի սքաները տեղադրված է լինելու  6 դյույմանոց էկրանում։

Meizu 16s-ը կթողարկվի 2019-ի մայիսին։