Google ընկերությունը նոր արտոնագիր է ստացել, որը վկայում է այն մասին, որ ընկերությունը շուտով սկսելու է արտադրել վիրտուալ իրականությամբ համալրված մարզակոշիկներ։ Նորույթը հնարավոր կլինի կցել կա՛մ սմարթֆոնին, կա՛մ ավտոնոմ ռոբոտին։
Այս կոշիկները նախատեսված են լինելու նաև տարածքային խաղերի համար։ Օրինակ՝ խաղացողը հագնելով այս կոշիկները, կարող է տեղում կանգնած վիճակում քայլել վիրտուալ աշխարհով։
Դեռ հայտնի չէ, արդյոք ընկերության ինժեներները հանձն կառնեն նման տեխնոլոգիա կյանքի կոչելու, թե ոչ։ Նախ Google Daydream տեխնոլոգիան շատ դանդաղ է զարգանում և նախագիծը մեծ ծախսերի հետ է կապված։