Ծախել երեխային, նոր դաջվածք անել. ի՞նչի են պատրաստ մարդիկ հանուն նոր iPhone-ի

Ծախել երեխային, նոր դաջվածք անել. ի՞նչի են պատրաստ մարդիկ հանուն նոր iPhone-ի

iPhone սիրում են գրեթե բոլորը, բայց գնել, այն էլ վերջին մոդելները, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ: Ներկայացնում ենք մի քանի անհավանական արարք, որոնց մարդիկ դիմել են խնձորային նոր գաջեթ գնելու համար:

Բոլորից հեռուն գնացել են չինացի օգտատերերը:  2013 թվականին, երբ  Apple-ը ներկայացրեց նոր iPhone 5S-ը, երիտասարդ ծնողներն այնքան ցանկացան ունենալ տվյալ մոդեկը, որ որոշեցին ծախել սեփական երեխային և ստացված գումարով ձեռք բերել բաղձալի գաջեթը: Երեխային ամուսինները վաճառում էին ընդամենը 3500 դոլար: Բարեբախտաբար, ոստիկանությունը ժամանակին վրա է հասել և ձեռբակալել ամուսիններին: Երեխան այժմ նոր ընտանիք ունի:

Ոչ պակաս հեռուն է գնացել նաև 17-ամյա մի չինացի չկա, որը  iPhone 4S և նոր  iPad 2 ձեռք բերելու համար վաճառել է երիկամը: Երիկամը վաճառել տղային հաջողվել է, բայց վիրահատությունից կարճ շամանակ անց նրա մոտ հայտնաբերել են երիկամային անբավարարություն: Այս դեպքը մեծ իրարանցում է առաջացրել Չինաստանում, քանի որ տղան անչափահաս է եղել: Այս դեպքը ստիպել է չինական կառավարությանն ավելի ուշադիր լինել <<սև շուկա>> կոչվածի նկատմամբ:

Հերոսներ կան նաև Ռուսաստանում: Հանուն iPhone 7-ի ռուսաստանյան քաղաքներից մեկի բնակչուհին մասնակցել է մերկապարի գիշերային ակումներից մեկում: Սակայն երկար սպասված գաջեթի փոխարեն նրան ուղղակի չինական կրկնօրինակով տուփ են տվել և վերջ: Ավելի ուշ պարզվել է, որ նա տեղի մանկավարժական համալսարանի ուսանողուհի է: Արդյունքում նրան հեռացրել են համալսարանից:  2018 թվականին iPhone XS-ի համար, մասնակցելով «Связной» ռուսական խանութների ցանցի մրցույթին մի աղջիկ դեմքին դաջվածք է արել: Արդյունքում բլոգերը ստացել է բաղձալի գաջեթը: