Samsung-ը կհրաժարվի ականջակալների 3,5 մմ անցքից

Samsung-ը կհրաժարվի ականջակալների 3,5 մմ անցքից

Եթե հավատանք լուրերին, ապա Galaxy A8s, որը կթողարկվի մոտ ապագայում, կդառնա  Samsung-ի առաջին սմարթֆոնը, որը չի ունենա ականջակալների համար նախատեսված 3,5 մմ անցքը։

Ձայնը ականջակալներին կհասնի կցված  USB Type-C-ի միջոցով։ Իսկ նոր սմարթֆոններում անցքի փոխարեն կարելի է կիրառել հատուկ լար։  Նման անցքերից ընկերությունը կհրաժարվի  Galaxy S և Galaxy Note շարքերում։ Բնականաբար, այս տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հրապարակվել։