Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 5)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 5)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Snap Markup – Annotation Tool

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է ուսանողների և բիզնեսմենների համար և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ուղղակի քարտեզագրել լուսանկարները։ Այստեղ կարող եք ավելացնել կորեր և ամգամ՝ տեքստային հատված։

Prompts – Beat Writers Block

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն ոգեշնչման կարիք։ Հավելվածը ամեն անգամ ձեզ կողջունի մոտիվացնող գրառմամբ։ Այստեղ կա ավելի քան 300 հազար տող, որով կարելի է կիսվել նաև ընկերների հետ։

Brainbean – Brain Games

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է 10-110 տարեկանների համար։ Խաղը կազմված է կրեատիվ առաջադրանքներից, որոնք լուծելու համար խաղացողին տրվելու է 1 րոպե ժամանակ։

Թեգեր: app, App Store, Apple, iOS, ios free app