Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

6th Grade Math Practice

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է ծնողների և ուսուցիչների համար։ Այն կօգնի վերջիններիս զարգացնել երեխաների մաթեմատիկական գիտելիքները։

Dr. Panda Racers

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը կրկին օգնություն է ծնողների ու ուսուցիչների համար։ Պանդան կօգնի ձեր երեխաների կամ աշակարետների մեջ զարգացնել դիզայներական կրեատիվ հմտություններ։

DiscountApp 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր չեն սիրում մաթեմատիկական հաշվարկները։ Գեղեցիկ դիզայնով ու հեշտ ինտերֆեյսով հավելվածը օգնության կգա գնումների սիրահարներին՝ պարզելու, թե ուր են կորել գումարները։