Ի՞նչ պետք է իմանալ iPhone-ի անլար լիցքավորման սարքերի մասին

Ի՞նչ պետք է իմանալ  iPhone-ի անլար  լիցքավորման սարքերի մասին

2017 թվականից ի վեր  iPhone-ն ունի անլար լիցքավորման հնարավորություն, բայց Apple-ն, Apple չէր լինի, եթե այս գործառույթի շուրջ մի շարք խնդիրներ չստեղծեր:  Ինչ լիցքավորիչ գնել, իսկ ինչ լար կիրառել լիցքավորելիս: Այս և մի շարք հարցերի պատասխանը ներքևում:

iPhone-ի ո՞ր մեդելներն ունեն անլար լիցքավորման հնարավորություն

Անլար արագ լիցքավորման հնարավորություն ունեն iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X, iPhone XS, iPhone XS Max և iPhone XR մոդելները:

Ի՞նչ տեխնոլոգիա է կիրառվում iPhoneճ-ն արագ լիցքավորելու համար

Android սմարթֆոնների արագ ու անլար լիցքավորման համար բազմաթիվ տեխնոլոգիաներ կան մշակված: Օրինակ՝  Dash Charge-ը՝ OnePlus-ից, SuperVOOC-ը՝  Oppo-ից, SuperCharge-ը՝ Huawei-ից  և Quick Charge-ը՝  Qualcomm-ից: Չնայած բոլոր վերընշվածները բավական պահանջված ու հզոր դեվայսներ են, բայց մեկը մյուսի հետ համադրել դժվար թե ստացվի: Եվ այսպես օրինակ՝ Huawei-ի արտադրած լիցքավորիչով հնարավոր չէ լիցքավորել One Plus սմարթֆոնները: Պատճառը մեկն է՝ ստանդարտներն են տարբեր: Այս խնդիրը շտկելու համար նախագծվեց և ստղծվեց  USB Power Delivery տեխնոլոգիան, որը համատեղելի է բոլորի հետ շնորհիվ՝ USB-C-ի:

Apple-ն  USB PD-ը կիրառում է իր  MacBook սաքրերում, որոնք ունեն  USB-C  հնարավորություն, ինչպես նաև նոր  iPad Pro-ում:  Չնայած iPhone-նը չունի  USB-C հնարավորություն, բայց այն նույնպես ունի  USB PD-ի հնաարավորություն: Իսկ քանի որ մյուս բոլոր լիցքավորիչների հետ անհամատեղելիությունը այս դեպքում էլ է գործում, ապա Dash Charger կամ SuperCharge լիցքավորիչների միջոցով iPhone-ը հնարավոր չէ լիցքավորել:

Ինչքա՞ն արագ է լիցքավորվում  iPhone-ը

Առավելագույն արագությամբ  iPhone-ը լիցքավորվում է  0-ից  50 տոկոսի սահմանում: Այս դեպքում  iPhone 8, iPhone X, iPhone XS և iPhone XR  մոդելները կարելի է լիցքավորել 50 տոկոս ընդամենը 30 րոպեի ընթացքում: Իսկ ահա 100 տոկոս լիցքավորում ստանալու համար անհրաժեշտ կլինի 120 րոպե:

Ի՞նչ հարմարիչ գնել անլար լիցքավորման համար

USB PD լիցքավորիչների խնդիրն այն է, որ դրանք հզոր են, բայց միևնույն ժամանակ քիչ են ու թանկարժեք:

MacBook-երը, որոնք ունեն USB-C հնարավորություն կարող են գործածել  iPhone-ի հարմարիչները: Եթե նման սարք չունեք, ապա Apple-ն առաջարկում է այն գնել մոտ 15 հազար դրամով: