OnePlus-ը ցուցադրել է իր առաջին 5G սմարթֆոնը

OnePlus-ը ցուցադրել է իր առաջին 5G սմարթֆոնը

OnePlus ընկերությունը  MWC 2019 համաշխարհային ցուցահանդեսին ներկայացրել է իր ապագա 5G սմարթֆոնի նախատիպային տարբերակը։ Ապագա սմարթֆոնի դիզայնը գնահատել չի լինի, քանի որ այն ամբողջապես պատված է սպիտակ պլաստմսայով։

Սմարթֆոնը կունենա 21։9 հարաբերակցությամբ էկրան, դիմային տեսախցիկի համար նախատեսված կտրվածքներ էկրանին չեն լինի․ ամենայն հավանականությամբ նորույթի տեսախցիկը շաժական կլինի։

Թե ինչ տեխնիկական բնութագիր կունենա գաջեթը, ընկերությունը չի հայտնում։ Հայտնի է մայն այն, որ գաջեթը կաշխատի  Qualcomm Snapdragon 855 պրոցեսորով։ Նախնական տվյալներով ընկերությունը սմարթֆոնը կներկայացնի այս տարվա երկրորդ կեսին։

Թեգեր: 5G, one plus, Smartphone