Huawei-ը թողարկել է Honor պլանշետի մատչելի տարբերակ

Huawei-ը թողարկել է Honor պլանշետի մատչելի տարբերակ

 Huawei ընկերությունը Չինաստանում ներկայացրել է իր նոր  Honor Tab 5 պլանշետը, որը մատչելի տարբերակ է և ունի 8 դյույմ անկյունագիծ։ Ունի 8 մպ տեսախցիկ, իսկ սարքի հիմքը ֆիրմային արտադրության Hisilicon Kirin 710 պորցեսորն է։ Սարքը կունենա երկու տարբեր մոդել՝ կախված հիշողության ծավալից։ Նախատեսված են  3 և 4 գբ օպերատիվ և 32 կամ 64 գբ ներկառուցված հիշողությամբ տարբերակներ։

Պլանշետն աշխատում է  Android 9 Pie օպերացիոն համակարգով և ունի  GPU Turbo 2.0 գրաֆիկական արագացուցիչի հնարավորություն։

Honor Tab 5-ը  ներկայացվում է մի քանի տարբերակով։ Ամենամատչելի մոդելը 3+32 գբ տարբերակը կար-ժենա 163 դոլար, 4+64 գբ տարբերակը՝ 193 դոլար,  209 դոլար՝  3+32 գբ LTE տարբերակը, 224 դոլար՝  4+64  գբ LTE-ի համար։

Չինաստանում վաճառքը կմեկնարկի մարտի 12-ից։

Թեգեր: Honor, Honor Tab 5, Huawei, planshet