4 հետաքրքիր փաստ առաջին iPhone-ի մասին

1. Առաջին iPhone-ը 2007 թվականի ներկայացրել է հենց ինքը՝ Ջոբսը, Սան Ֆրանցիսկոյում  Apple-ի ՝  MacWorld շնորհանդեսի ժամանակ։ iPod, համացանց և համակարգիչ, այս բոլորը հիմա մեկում է։ Այսպես է Ջոբսը բեմից ներկայացրել խնձորային առաջին գաջեթը։

2. iPhone-ն ԱՄՆ-ում վաճառքի հանվեց 2007 թվականի հունիսի 29-ին։ Նույն օրը Նյու Յորքի 5 Avenue փողոցի վրա  գտնվող App Store-ի առաջ մեծ հերթեր գոյացան։ Հիմա դա դիտվում է որպես նորմալ երևույթ։

3. 2014 թվականի ապրիլի դրույթամբ  Apple-ը վաճառեց ավելի քան 515 մլն օրինակ գաջեթ ամբողջ աշխարհում։ Սա սմարթֆոնների ամենահաջողված մոդելն է համարվում՝ ըստ վաճառքի քանակների։

4.Այսօր iPhone 1-ի տեխնիկական բնութագիրը ծիծաղելի կթվա՝  2 մպ հզորությամբ տեսախցիկ,  4 կամ  8 գբ հիշողություն։ Կախված մոդելի հիշողության ծավալից դրա գինը շուկայում տատանվում էր 499-599 դոլար։  Սմարթֆոնն ուներ նաև GSM, Wi-Fi և Bluetooth, իսկ 3G-ի մասին խոսք լինել չէր կարող։