iPhone-ի հին մոդելները չեն ստանա iOS 13-ի աջակցություն

iPhone-ի հին մոդելները չեն ստանա iOS 13-ի աջակցություն

iOS 13 նոր օպերացիոն  համակարգը հասանելի չի լինի  iPhone 6 և ավելի հին մոդելների համար։ Այս մասին հայտնում են   iPhonesoft-ից։

Հարթակի տեղեկությունների համաձայն, iPhone 6, 6 Plus, SE և 5S-ը չեն ունենա  iOS 13 կիրառելու հնարավորություն, որը կթողարկվի այս տարվա հունիսին։ Ըստ մասնագետների, ընկերության նման որոշումը կադզի հատկապես iPhone 6 օգտատերերի վրա՝ չնայած մոդելը թողարկվել է 2014 թվականին, բայց մինչ օրս համարվում է պատմության մեջ ամենաշատ վաճառված գաջեթներից մեկը։

Ինչ վերաբերում է iPad-ին, ապա, ամենայն հավանականությամբ, iOS 13-ը հասանելի կլինի  iPad mini 2 և iPad Air մոդելների համար, որոնք ներկայացվել են  2013 թվականին՝ iPhone 5s-ի հետ միասին։

Թեգեր: Apple, iOS, iOS 13, iPhone