Huawei-ը չի թողարկի նոր Matebook

Huawei-ը չի թողարկի նոր Matebook

Huawei-ը, ԱՄՆ-ի հետ բարդ փոխհարաբերությունների պատճառով,  ստիպված հրաժարվել է իր նոր նոութբուքերի արտադրությունից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ից սկսած,  Huawei-ը չի կարող օգտագործել  Microsoft-ի և այլ ամերիկյան արտադրության ծրագրային ապահովում, Intel պրոցեսորներ և այլն։

Համակարգիչները պետք է ներկայացվեին Շանհայում կայանալիք  CES Asia ցուցահանդեսին։ Թե ինչ տեխնիկական բնութագիր ունի նոութբուքը, հայտնի չէ։

 Microsoft ներկայացուցիչները չեն մեկնաբանել  Huawei հետ փոխհարաբերությունները, բայց չինական արտադրողի սարքերը  այլևս չեն ներկայացվում  Microsoft-ի պաշտոնական կայքում։

Թեգեր: Huawei, MateBook, Notebook