Huawei-ն ակնկալում է մինչև 2020 թվականի վերջը թողարկել սեփական օպերացիոն համակարգը

Չինական տեխնոլոգիական հսկան՝ Huawei-ը, նախատեսում է հաջորդ տարի լայն հասարակությանը ներկայացնել սեփական օպերացիոն համակարգը:

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Harmony կոչվող նոր օպերացիոն համակարգի մասին պատմել է Huawei-ի ծրագրային ապահովման մշակումների բաժնի ղեկավար Վան Չենլուն: Նոր օպերացիոն համակարգը, սակայն, ամենևին չի նշանակում, որ Huawei-ն լիովին հրաժարվելու է ամերիկյան գործընկերների հետ համագործակցությունից: Չենլուն նշել է, որ Huawei սմարթֆոնների վրա, ինչպես նախկինում, կտեղադրվի Android օպերացիոն համակարգը: Բացի այդ, չինական հսկան նախատեսում է Harmony ՕՀ-ով իր բջջային սարքերը մատակարարել ներքին և արտաքին շուկաներին:

Ընկերության մենեջերի փոխանցմամբ, Google կորպորացիան կշարունակի պահպանել Huawei-ի հետ իր գործընկերային կարգավիճակը, և կողմերը մտադիր են ընդլայնել իրենց համագործակցությունը:

Նշենք, որ Huawei-ի սեփական օպերացիոն համակարգը մշակվել է դեռևս այս տարվա օգոստոսին ։