Ֆրանսիայում շահագործման է հանձնվել 3D պրինտերով տպագրված առաջին բնակելի շենքը

Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայում  3D տպագրության տեխնոլոգիայի միջոցով ստեղծվել ու շահագործման է հանձնվել բնակելի շենք։

Ouest France պարբերականի փոխանցմամբ, բնկարանաշինության ոլորտում ինովացիոն նախագիծը կոչվում է Yhnova: Շենքի կառուցման աշխատանքներին մասնակցել է շինարար–ռոբոտ, որը 3D տպիչի միջոցով 54 ժամում կառուցել է ապագա բնակելի շենքի պատերը:

Պատերի կառուցման աշխատանքները ավարտվել  են դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին, որից հետո որոշ ժամանակով շինարարարկան աշխատանքները ընդհատվել են, որպեսզի պոլիուրեթանային խառնուրդն ու բետոնը չորանան։

Յուրօրինակ շինությունը իր  ֆուտուրիստական դիզայնի շնորհիվ   դասվել է սոցիալական բնակարանների շարքին։ Փորձարարական կառույցում մեկ քառ.մետրի արժեքը չի հրապարակվում, սակայն նախատեսվում է, որ արդեն ամռանը այնտեղ կտեղափոխվեն առաջին բնակիչները: Առայժմ շենքի դռներ բաց են հետազոտողների, ճարտարապետների, դիզայներների համար: