Nokia ընկերությունը թողարկել է մի քանի աքսեսուար՝ նախատեսված 808 Pure View հեղափոխական ֆոտոխցիկով սմարթֆոնի համար: Հիշենք, որ 808 Pure View առաջին անգամ ցուցադրվել է Բարսելոնայում կայացած Mobile World Congress ամենամյա խոշոր ցուցահանդեսի ժամանակ:
Եռոտանի (tripod mount)
Բոլոր լուսանկարիչները անշարժ նկարելու համար օգտագործում են եռոտանիներ: Nokia HH-23 եռոտանին ստեղծվել է հատուկ 808 PureView-ի համար: Սակայն այն համատեղելի է նաև Nokia-ի Lumia շարքի մնացյալ սմարթֆոնների հետ: HH-23 եռոտանին փոքր է և հարմար գրպանում պահելու համար:
Պատյան
808 PureView-ի համար կան տարատեսակ պատյաններ, սակայն սմարթֆոնի երկրպագուները նախընտրում են Nokia-ի CC-3046 մոդելի պատյանը: Այն շատ ամուր է և կպաշտպանի սմարթֆոնը ցանկացած հարվածից: Պատյանը թողարկվել է երկու գույնով՝ սև և կարմիր:
Nokia DC-16 մոդելի շարժական USB լիցքավորիչը թեթև է և հարմար: Այն ամբողջապես կլիցքավորի Ձեր 808 PureView-ն:
Ականջակալ (headset)
Nokia Luna կոչվող այս սարքն ունի հիանալի մաքուր որակի և զգայուն բարձրախոս: Այն շատ հարմար է հեռախոսազանգեր կատարելու համար: Սարքն առանց լիցքավորման աշխատում է մինչև 6 ժամ:
Ընդունիչ (music receiver)
MD-310 ընդունիչը հարմար է թե՛ ձայնագրությունների և թե՛ երաժշտություն ունկնդրելու համար: Մեկ անգամ ընդունելով երաժշտությունը սմարթֆոնից՝ սարքը կարող է փոխանցել երգը ստերեո համակարգի և նվագարկել:
Հիշենք, որ Հայաստանում Nokia 808 Pure View սմարթֆոնը վաճառում է Օրանժ Արմենիա ընկերությունը: Առանց բաժանորդագրության այն կարելի է ձեռք բերել 350,000 ՀՀ դրամով: Իսկ այստեղ դիտեքNokia 808 Pure View-ի ֆոտոխցիկի փորձարկումը՝ կատարված ittrend.am-ի կողմից: