iPhone 5-ը համատեղելի կլինի մի շարք երկրների 4G LTE ցանցերի հետ

Օրեցօր մամուլում հայտնվում են նոր լուրեր iPhone սմարթֆոնի նոր գալիք սերնդի մասին: Այս անգամ լուրերն ասում են, որ iPhone 5-ը համատեղելի է լինելու մի շարք երկրների 4G LTE ցանցի հետ:

Մի քանի օր առաջ հարավկորեական KT և SK Telecom օպերատորները հայտարարել էին, որ բանակցում են Apple-ի հետ, որպեսզի iPhone 5-ի 4G-ն կարողանա միանալ իրենց LTE ցանցերին: Շատ հավանական է, որ կորեացիներին հաջողվի դրական արձագանք ստանալ «խնձորային» ընկերությունից:

Հիշենք, որ մինչ այժմ 4G LTE ցանցին կարող էր միանալ միայն Apple-ի iPad պլանշետը, այն էլ միայն ԱՄՆ-ում և Կանադայում գործող 4G ցանցերին: