Apple ընկերությունը պահանջում է դատական արգելք սահմանել հարավկորեական Samsung ընկերության 8 սմարթֆոնների վաճառքի վրա ԱՄՆ-ում: Այս մասին են վկայում Կալիֆորնիայի դատարան ուղարկած Apple-ի փաստաթղթերը:
Վերոհիշյալ արտադրանքներն են՝ Galaxy S 4G, Galaxy S Showcase, Galaxy S2, Galaxy S2 Epic 4G, Droid Charge և Galaxy Prevail սմարթֆոնները: Apple-ը կփորձի ապացուցել դատարանին, որ այս սմարթֆոնների վաճառքը խիստ վնաս կհասցնի իր բիզնեսին, գրում է The Verge-ը:
Հիշենք, որ օգոստոսի 24-ին ԱՄՆ-ի դատարանի որոշում ընդունեց այն մասին, որ Samsung-ը պարտավորվում է վճարել Apple ընկերությանը ավելի քան 1մլրդ. դոլարի տուգանք՝ 6 արտոնագիր խախտելու համար: Samsung-ի ներկայացուցիչները հայտարարել են դատարանի որոշումը բողոքարկելու մասին:
Apple-ի և Samsung-ի միջև արտոնագրային պատերազմները միայն 2011թ-ին անցել են 30 դատական լսումների միջով: