Կկարողանա՞ արդյոք iPhone 5-ը լինել հեղափոխական

Չնայած բոլորս ինչ որ չափով արդեն պատկերացնում ենք, թե ինչպիսին է լինելու iPhone սմարթֆոնի 6-րդ սերունդը, այնուամենայնիվ, Apple ընկերությունը մշտապես կարողացել է գաղտնի պահել մանրամասները, հատկապես, երբ դրանք վերաբերել են նոր արտադրանքներին: Դրանում մենք համոզվեցինք հատկապես նախորդ տարի, երբ Apple-ը iPhone 5-ի փոխարեն ներկայացրեց iPhone 4S-ը: Պետք է նշել, որ iPhone 4S-ը բավական հիասթափեցրեց Apple-ի երկրպագուներին՝ լինելով iPhone 4-ի մոդեռնիզացված տարբերակը:

Ի՞նչ կցուցադրի այսօր Apple-ը՝ հերթական մոդեռնիզացված սարք, թե՞ նոր արտադրանք՝ տարբերվող թե՛ միջուկով և թե՛ դիզայնով: Կկարողանա՞ արդյոք «խնձորային» ընկերությունը ներկայացնել մի այնպիսի սարք, որը կհաղթի բոլոր մրցակիցներին կամ կլինի հեղափոխական, ինչպես 5 տարի առաջ:

Այս մասին մենք կիմանանք այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 21:00-ին: Սան Ֆրանցիսկոյում Apple ընկերությունը հանդես կգա մամլո շնորհանդեսով: Կարող եք հետևել սմարթֆոնի շնորհանդեսին ուղիղ տեքստային հեռարձակմամբ մեր կայքում: