1 օրում ընդունվել է iPhone 5-ի 2 միլիոն նախնական պատվեր

Սեպտեմբերի 14-ին բոլոր ցանկացողները ստացան հնարավորություն կատարելու iPhone 5-ի նախնական պատվեր: Սեպտեմբերի 17-ի տվյալներով, նոր սարքը ռեկորդ է սահմանել: 24 ժամում նախնական պատվերները գերազանցել են 2 միլիոնը:

Համաձայն Apple-ի պաշտոնական հաղորդագրության, iPhone 4S-ի նախնական պատվերները 2011-ին կազմել են 1մլն, իսկ iPhone 4-ինը՝ 600 հազար: Սա նշանակում է, iPhone 5-ի վաճառքը նոր ռեկորդ է սահմանելու: