Apple-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարում

Ֆրանսիայիում սեպտեմբերի 21-ին մեկնարկող iPhone 5-ի վաճառքը կարող է կասեցվել: Պատճառը Apple Store խանութների աշխատակիցների գործադուլն է: Նրանք պատրաստվում են ուրբաթ օրը՝ սմարթֆոնի վաճառքի պաշտոնական մեկնարկի օրը, գործադուլ հայտարարել՝ պահանջելու աշխատավարձերի բարձրացում, գրում  է Macworld-ը:

Macworld-ի տվյալներով, գործադուլը հնարավոր է կազմակերպվի Փարիզյան երկու Apple Store-ում, որոնց աշխատակիցները մի քանի ամիս է, ինչ բանակցում են ադմինիստրացիայի հետ, սակայն անարդյունք:

Ֆրանսիայում կա 13 Apple Store, որոնցից 2-ը Փարիզում են տեղակայված: Հիշենք, որ սեպտեմբերի 12-ին Apple ընկերությունը ներկայացրեց իր  iPhone 5 սմարթֆոնը: Ըստ փորձագետների, այն վաճառքի մեկնարկի առաջին 10 օրում կարող է վաճառվել 7-10 միլիոն օրինակով: