ZoPhone i5՝ iPhone 5-ի չինական կրկնօրինակը (ֆոտոշարք)

Հատուկ նրանց համար, ովքեր շատ են ձգտում ունենալ iPhone 5, սակայն չեն հավանում սմարթֆոնի օպերացիոն համակարգը, չինացիները ստեղծել են iPhone 5-ի նմանակին՝ աշխատող Android օպերացիոն համակարգով և անվանել են այն ZoPhone i5:

ZoPhone i5-ն ունի 4 դյույմանոց էկրան՝ 1136 × 640 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ Mediatek MT6577 պրոցեսոր՝ 1.2ԳՀց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, 8Մպ ֆոտոխցիկ, Apple Lightning միակցիչ, 1400մԱ/Ժ մարտկոց և Siri ձայնային օգնականի նմանակը: Սմարթֆոնի արժեքն  է 200 դոլար: