Վաղը կմեկնարկի ZTE-ի ֆլագման-սմարթֆոն Nubia Z5-ի վաճառքը

Չինական արտադրող ZTE ընկերությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնապես կներկայացնի իր ֆլագման-սմարթֆոն Nubia Z5-ը, որի վաճառքը կմեկնարկի հենց շնորհանդեսի օրը:

Սմարթֆոնի տեխնիկական բնութագիրն է՝ 5 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1920×1080 պիքսել թույլատվությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon S4 Pro պրոցեսոր՝ 1.5ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 13Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներ, 2500մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Այն աշխատում է Android 4.1.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի արժեքն է 400 դոլար:

Աղբյուրը՝ androidcommunity.com