Intel-ը կմիավորվի NVIDIA-ին

Ինչպես հաղորդում է Bright Side Of News-ը, Intel ընկերությունը նպատակ ունի միավորվել NVIDIA ընկերության հետ: Գաղտնի աղբյուրների խոսքով, անգամ Intel-ի ղեկավար Պոլ Ատելինն է փոխվելու: Նրա փոխարեն այդ պաշտոնը զբաղեցնելու է NVIDIA-ի այժմյան ղեկավար Ջենսուն Հուանան:

Այս երկու ընկերությունների միավորման մասին լուրերը վաղուց են քննարկվում մամուլում, սակայն այսօր դրանք ավելի արդիական են դարձել: Այսքան արագ զարգացող բջջային շուկայում Intel-ը որևէ կերպ ներգրավված չէ, ինչը կարող է դառնալ ընկերության համար մեծ կորուստ: Փոխարենը NVIDIA-ն բջջային շուկայի գլխավոր դերակատարներից մեկն է: Հիշեցնենք, որ NVIDIA-ի Tegra պրոցեսորոներով աշխատում են այնպիսի հսկա ընկերությունների արտադրանքներ, ինչպիսիք են Acer-ը, ASUS-ը, Lenovo-ն, Motorola-ն, Sony-ն և այլք: Անգամ ճանաչված Google Nexus 7 պլանշետն է աշխատում NVIDIA Tegra 3-ով:

Երկու ընկերությունների միավորումը կարող է դառնալ փրկություն Intel-ի համար: NVIDIA ընկերությունը գնահատվում է մոտ 8 միլիարդ դոլարի: Եթե ավելացնենք հեղինակային իրավունքները այս թիվը կկազմի 16միլիարդ դոլար: Գործարքի կայացման դեպքում, Intel-ը կդառնան բջջային շուկայի այժմյան  առաջատարներ՝ Samsung-ի և Qualcomm-ի հիմնական մրցակիցը: